Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Գերմանիայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի քաղաքապետարանի պետական միջոցառումների սրահում ապրիլի 24-ին կայացավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի (ԳԿԽ) կողմից, Բեռլինի աշխարհիկ և եկեղեցական հայ համայնքների աջակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Նիկոլա Էտերովիչը, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Բունդեսթագի և լանդթագերի պատգամավորներ, ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ, հույն, հրեա, ասորի համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցները նախ ծաղկեպսակներ զետեղեցին Բեռլինի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողին։

Բեռլինի քաղաքապետարանում հիշատակի միջոցառման մասնակիցներին ողջյունի խոսք հղեցին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Էլկե Հարթմանր: Ելույթներով հանդես եկան ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն, Ֆրայբուրգի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Յորն Լեոնհարդը։

ՀՀ դեսպանն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քաղաքակիրթ հասարակության ջանքերն իրենց ավանդն են բերում աշխարհում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում, ինչն այս օրերին ավելի կարևոր է դառնում հատկապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Միջոցառման ավարտին՝ նահատակների հիշատակի և մեր երկրի խաղաղության համար բարեխոսական աղոթք մատուցվեց ձեռամբ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե վարդապետ Իսախանյանի կողմից:

Միջոցառումն ուղեկցվեց դուդուկահար Հարություն Չքլոյանի և ջութակահարուհի Դիանա Ադամյանի երաժշտական կատարումներով։

Հայոց Ցեղասպանության ցոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներ տեղի ունեցան Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Քյոլնում, Լայպցիգում, Շտուտգարտում և Նյուրնբերգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]