Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Avtodoria» ընկերության զարգացման և վաճառքի տնօրեններին

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Avtodoria» ընկերության զարգացման և վաճառքի տնօրեններին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց «Avtodoria» ընկերության զարգացման տնօրեն Մաքսիմ Նեչեուխինին և վաճառքի տնօրեն Միխայիլ Ժադովին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Կարճ տեսահոլովակի միջոցով նրանք ներկայացրին իրենց գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները, որը խելացի տրանսպորտային համակարգի գործուն մոդել է։

Համակարգը միտված է ճանապարհային երթևեկության  անվտանգության բարձրացմանը: Այն հնարավորություն ունի ոչ միայն կազմակերպելու, ուղղորդելու երթևեկությունը, վերահսկելու տրանսպորտային հոսքերը, այլև վերլուծելու տրանսպորտային իրավիճակները: 

Նշվեց, որ համակարգը ներդրվել է մի շարք երկրներում և ակնհայտ է, որ դրա կիրառմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ նվազում է արձանագրվում։ Ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցին ներկայացվող համակարգի առավել արդյունավետ կիրառությունը հատկապես թունելներում և առաջարկեցին այն փորձարկել Հայաստանի ավտոճանապարհներից մեկում։

Վահան Մարտիրոսյանը մի շարք դիտարկումներից հետո առաջարկեց պիլոտային ծրագիր իրականացնել Երևան-Դիլիջան ճանապարհահատվածում։ 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության համապատասխան ոլորտի մասնագետների հետ տեղում ուսումնասիրություններ իրականացնել, որից հետո քննարկել հնարավոր համագործակցության մանրամասները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]