Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Facebook-ը 63 տոկոս շահույթ Է արձանագրել տվյալների արտահոսի հետ կապված սկանդալի ֆոնին


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ամերիկյան ընկերությունը տվյալների արտահոսի հետ կապված սկանդալի ֆոնին եկամուտների ու շահույթի Էական աճի Է հասել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել Է մարտի 31-ին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է ընկերության հաշվետվության մեջ, որը հրապարակվել Է ապրիլի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եռամսյակի ընթացքում Facebook-ի եկամուտներն աճել են գրեթե 50 տոկոսով՝ մինչեւ 11,97 մլրդ դոլար: Ընդ որում զուտ եկամուտը 2017 թվականի առաջին եռամսյակի 3,06 մլրդ դոլարից այս տարի ավելացել Է մինչեւ գրեթե 5 մլրդ դոլար: Աճը համապատասխանաբար կազմել Է 63 տոկոս:

«Չնայած լուրջ մարտահրավերներին, մեր ընկերությունը շարունակում Է աճել: Ամեն ամիս Facebook-ից օգտվում Է 2,2 մլրդ մարդ, իսկ ամեն օր՝ ավելի քան 1,4 մլրդ»,- այդ կապակցությամբ նշել Է ընկերության ղեկավար մարկ Ցուցկերբերգը: 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ օգտատերերի թիվն ամսական ավելացել Է մոտավորապես 70 միլիոնով:

Facebook-ը մարտ ամսին հայտնվել Է սկանդալի կենտրոնում: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել Է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի:

Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել Է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ