Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Արսենալ»-«Ատլետիկո» խաղից առաջ  

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Արսենալ»-«Ատլետիկո» խաղից առաջ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ատլետիկո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս թիմերը նախկինում եվրոգավաթների խաղարկությունների շրջանակներում չեն մրցել: Արսեն Վենգերի համար սա վերջին տնային հանդիպումն է 102-րդ եվրոգավաթների շրջանակներում, քանի որ ֆրանսիացի մասնագետը հայտարարել էր հեռանալու մասին: «Արսենալ»-ը միակ անգլիական ակումբն է այս մրցաշրջանում, որ հասել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ: «Արսենալ»-ը 31 հանդիպում է ունեցել իսպանական ակումբների հետ և դրանցից հաղթանակ  է տարել միայն 10-ում: «Ատլետիկո»-ն հաղթել Եվրոպայի լիգայի նախորդ երկու կիսաեզրափակիչներում: 

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի մյուս խաղում Մարսելի «Օլիմպիկ»-ը կհյուրընկալի «Զալցբուրգ»-ին:

Կիսաեզրափակիչի երկու հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:05-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]