1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մինսկում կայացել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Մինսկում կայացել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի Սբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը տեղի հայ համայնքի աջակցությամբ ապրիլի 24-ին կազմակերպել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, դեսպանության անձնակազմը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդես գալով ելույթով, դեսպան Եսայանը նշեց, որ 103 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված հայ ազգի ոչնչացումն իր նպատակին չհասավ, և հայ ազգն այսօր էլ հզոր է և միասնական: Դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ժողովուրդը երբեք չի դադարի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար, որպեսզի մարդկության դեմ նման հանցագործություններն այլևս երբեկ չկրկնվեն:

Եզրափակելով իր խոսքը, դեսպան Եսայանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսում հայ համայնքի կառույցների ղեկավարները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]