Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Երևանի հիվանդանոցներում բուժվում է հավաքներում տուժած 6 քաղաքացի. նրանցից մեկի վիճակը ծանր է


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ապրիլի 25-ին, ժամը 18։30-ի դրությամբ Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել երեք քաղաքացի։ Նրանցից 2-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։ Մյուս տուժածի մոր տեղեկացմամբ՝ նրան գտել են անգիտակից վիճակում։ Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Մասնագետների գնահատմամբ վիճակը ծանր է։    

Մյուս 5 տուժածի վիճակը բավարար է։ Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների աչալուրջ հսկողության ներքո»։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ