1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

#ԿինոՇաբթի. Բոլորովին նոր 3 ֆիլմ և 1 մուլտֆիլմ՝ հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. Բոլորովին նոր 3 ֆիլմ և 1 մուլտֆիլմ՝ հայկական կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Այս անգամ ապրիլի 26-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել բոլորովին նոր 3 ֆիլմ և 1 մուլտֆիլմ:

«Շնչիր խավարում»

Անսպասելի երկրաշարժից հետո Փարիզը շրջափակում է մի մառախուղ, որը սպանում է ցանկացած էակի: Կենդանի մնացածների մի մասը բարձրանում է շենքերի տանիքներ՝ մաքուր օդի փնտրտուքով: Մարդիկ զրկված են  հաղորդակցությունից, ջրից, սննդից: Միակ փրկող հանգամանքը հավատն է: Ֆիլմի հերոսներ Աննան և Մեթյուն ամեն ինչի պատրաստ են փրկելու իրենց դստեր կյանքը…

Ռեժիսոր՝ Դենիել Ռոբի, դերերում՝ Ռոմեն Դյուրիս, Օլգա Կուրիլենկո, Միշել Ռոբեն և այլք:

«Տեսիլք»

Ֆիլմի հերոսուհին 16-ամյա աղջիկ է, ով սիրահարվում է Ա անունով հոգուն: Այս ճանապարհորդող հոգին ամեն առավոտ արթնանում է այլ մարմնի մեջ, ամեն օր ապրում է այլ կյանքով: Եվ նա ամեն օր կրկին հանդիպում է աղջկան, ով փորձում է ինչ-որ ելք գտնել՝ հոգու կողքին մշտապես մնալու համար:

Ռեժիսոր՝ Մայքլ Սուքի, դերերում՝ Անգուրի Ռայս, Դեբի Ռայան, Մարիա Բելո և այլք:

«Ճշմարտություն կամ գործողություն»

«Ճշմարտություն կամ գործողություն» սովորական խաղը վերածվում է կյանքի և մահվան պայքարի, երբ ընթացքին խառնվում են գերբնական ուժեր։ Բավական է մասնակիցներից մեկը ստի կամ չկատարի գործողությունը, նրան սպառնում է դաժան մահ։ Ո՞վ կհաղթի այս դաժան խաղում:

Ռեժիսոր՝ Ջեֆ Ուոդլոու, դերերում՝ Լյուսի Հեյլ, Թայլեր Փոզի, Ուայոլեթ Բին և այլք:

«Սմեշարիկներ։ Դեժավյու»

Կրոշը որոշում է Կոպատիչի համար անմոռանալի ծննդյան տարեդարձ կազմակերպել։ Նա դիմում է «Դեժավյու» գործակալությանը, որն իր հաճախորդներին առաջարկում է անմոռանալի ուղևորություն ժամանակի միջով։ Սակայն պայմանագրի կետերին չհետևելու պատճառով բոլոր սմեշարիկները ցրվում են ժամանակի մեջ, և Կրոշը ստիպված է լինելու բոլոր ժամանակաշրջաններից հավաքել իր ընկերներին։

Ռեժիսոր՝ Դենիս Չեռնով:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]