Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստրասբուրգում կայացել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ստրասբուրգում կայացել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ով, իր խոսքում կարևորելով ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարը, ընդգծեց, որ Հայաստանն այլևս այդ պայքարի առաջամարտիկներից է։ Տարբեր միջազգային կառույցներում հայկական դիվանագիտության ջանքերից բացի, հիշատակեց նաև այս տարի ՀՀ Ազգային ժողովի կողմից Իրաքում եզդիների դեմ ահաբեկչական խմբավորումների իրականացրած ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։

Հայաստանի դեսպանը, եզրափակելով իր ելույթը, ընդգծեց․ «Մեծ եղեռնը, սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր հայի ընտանիքի պատմության մաս է։ Բայց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, այլևս սգո օր չէ, այլ խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը։ Հենց վերածննդի և հավերժության խորհրդով էլ Եվրոպայի խորհրդի պալատի դիմաց այս տարվա հունվարից վեր է խոյանում Ստրասբուրգում hայկական առաջին խաչքարը»։

Ելույթներով հանդես եկան նաև Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև՝ հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա էին Ստրասբուրգ քաղաքի ավագանու, քաղաքապետարանի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]