Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է ընթերակայի ինստիտուտին վերաբերող օրենսդրական բարեփոխումները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է ընթերակայի 
ինստիտուտին վերաբերող օրենսդրական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը հետաքննության և նախաքննության մարմիններին ներկայացրել է Հայաստանում ընթերակայի ինստիտուտին առնչվող օրենսդրական փոփոխությունների առանձնահատկությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ Ազգային ժողովը 2018թ. մարտի 23-ին  ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանափակվեց քննչական գործողություններին ընթերակայի մասնակցությունը և նախատեսվեց քննչական գործողությունների կատարման ընթացքում տեխնիկական միջոցների կիրառմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ։

Հաշվի առնելով կատարված օրենսդրական փոփոխությունների կարեւորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպվել է քննարկում, որի ժամանակ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը հետաքննության և նախաքննության մարմիններին ներկայացրել է ՀՀ-ում ընթերակայի ինստիտուտին առնչվող օրենսդրական փոփոխությունների առանձնահատկությունները:

Նշենք, որ  նախկինում ընթերակայի մասնակցությունը պարտադիր էր մի շարք քննչական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ դեպքի վայրի զննմանը, արտաշիրմանը, քննմանը, դիակը, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելուն, խուզարկությանը և առգրավմանը, նմուշներ ստանալուն, քննչական փորձարարությանը, հեռախոսային խոսակցությունների ձայնագրված ժապավենի զննմանը և լսմանը, նամակագրության զննմանը և առգրավմանը:

Նոր օրենսդրական կարգավորմամբ կրճատվել է ընթերակայի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների թիվը. պարտադիր է համարվում քննչական փորձարարությանը, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելուն, խուզարկությանը, առգրավմանը, զննմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Մի շարք քննչական գործողություններ կտեսաձայնագրառվեն։ Այդ քննչական գործողություններն են՝ դիակը ճանաչման ներկայացնելը, արտաշիրմումը։ Ընդ որում, դիակը ճանաչման ներկայացնելուն կարող է մասնակցել նաև մասնագետ, իսկ արտաշիրմումը կատարվում է դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ մասնագետի մասնակցությամբ:

Ընդ որում՝ տեսաձայնագրառման պարագայում սահմանվել են նաև  տեխնիկական միջոցների կիրառմանը ներկայացվող լրացուցիչ օրենսդրական պահանջներ։ Դրանք են՝

  • հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը.
  • տեսաձայնագրառման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողություն սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատումը հանդիսանում է  քննչական գործողության ընդհատելու հիմք, իսկ քննչական գործողությունն ընդհատվելու դեպքում պետք է  կազմվի առանձին արձանագրություն՝ նշելով ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից:

Եթե վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կամ օրենքի պահանջով որոշել է քննչական գործողության կատարման ընթացքը տեսաձայնագրել, ապա չի կարող որևէ պատճառով դադարեցնել տեսաձայնագրառումը, իսկ քննչական գործողությունը շարունակել՝ առանց տեսաձայնագրառման:

Փաստաթղթի կամ առարկայի զննությանը ընթերակա չի մասնակցում, եթե այն ներկայացրել է ֆիզիկական կամ իրավաբանական անձը:

Տեղեկացնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 2014թ. նախաձեռնեց ընթերակայի ինստիտուտը բարեփոխելու վերաբերյալ օրենսդրական գործընթաց: Նախագիծը քննարկվել է ոչ միայն շահագրգիռ գերատեսչությունների, այլև իրավաբան գիտնականների, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի փորձագետների հետ, որոնց առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակվել է»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]