Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրը հերքել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմը


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նույնպես հերքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է 168.am-ը։ «Քիչ առաջ մեզ հետ զրույցում Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը հերքեցին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից»,- գրել է կայքը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ևս հերքել է իր հրաժարականի լուրերը: «Հարգելի քաղաքացիներ, իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Կարապետյանը:

Լուրերն ապատեղեկատվություն էր համարել նաև նրա խոսնակը՝ Արամ Արարատյանը: Չնայած այդ հանգամանքին՝ ապատեղեկատվությունը շարունակում էր տարածվել:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ