Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն Չարենցավանում սպանության փորձի  առթիվ հարուցել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեն Չարենցավանում սպանության փորձի  առթիվ հարուցել է 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի «հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի մի բնակիչ՝ ծնված 1995թ.:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:

Պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը բժշկական կենտրոն է տեղափոխվել է Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող ՀԷԿ-ի բարձր լարման ենթակայանի հարակից հատվածում գտնվող Չարենցավանի նախկին ջերմոցների մոտակայքից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 22-ամյա երիտասարդի կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի հատվածում հայտնաբերվել և առգրավվել է երեք հատ պարկուճ:  Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս  Չարենցավանի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-դատահետքաբանական-դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]