Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանությունը կոչ է անում չխոչընդոտել շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ոստիկանությունը կոչ է անում չխոչընդոտել շտապ օգնության և հանրային 
սպասարկման այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հայտարարում է, որ փողոցները փակելու պատճառով շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

«Կոչ ենք անում հավաքի ընթացքում ինքնակառավարվել այնպես, որ չխոչընդոտվի պետական մարմինների հանրային ֆունկցիաների իրականացումը, ինչպես նաև ամբողջությամբ փակ փողոցները երթևեկելի դարձնելու ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումները»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշված է հայտարարության մեջ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]