Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինի գործունեության հավանության վարկանիշը գերազանցել Է 80 տոկոսը

Պուտինի գործունեության հավանության վարկանիշը գերազանցել Է 80 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեւադա-կենտրոնի» հարցման արդյունքների համաձայն, ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը հավանություն Է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների կեսից ավելին հավանություն չի տվել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման տվյալների համաձայն, որոնք ապրիլի 25-ին ստացել Է «Ինտերֆաքս»-ը, այն հարցին, թե «Դուք ընդհանուր առմամբ հավանություն տալի՞ս եք կամ հավանություն չեք տալիս Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությանը», հարցվածների 82 տոկոսը դրական պատասխան Է տվել պետության ներկայիս ղեկավարի գործունեությանը: Մասնակիցների 17 տոկոսն ասել Է, որ հավանություն չի տալիս նրա գործունեությանը եւ հարցվածների միայն 1 տոկոսը ոչ մի պատասխան չի տվել: Ինչ վերաբերում Է կառավարության գործունեության վերաբերյալ կարծիքներին, ապա, ինչպես պարզել են սոցիոլոգները, ստացվում Է այլ պատկեր:

«Հարցին՝ «Դուք ընդհանուր առմամբ հավանություն տալի՞ս եք Ռուսաստանի կառավարության նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի գործունեությանը», հարցվածների 42 տոկոսը դրական պատասխան Է տվել, բայց, դրա հետ մեկտեղ, այն հարցվածների տեսակարար կշիռը, որոնք հավանություն չեն տվել նրա գործունեությանը, կազմել Է 57 տոկոս:

Հարցումը 2018 թվականի ապրիլի 20-ից մինչեւ 24-ն անցկացվել Է ՌԴ-ի 52 սուբյեկտների 136 բնակավայրերի 18 եւ ավելի բարձր տարիքի 1600 մարդկանց շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]