Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Lexus-ը ներկայացրել Է «Քամրի»-ի հիմքի վրա ստեղծված նոր սեդանը

Lexus-ը ներկայացրել Է «Քամրի»-ի հիմքի վրա ստեղծված նոր սեդանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lexus ընկերությունը Պեկինի ավտոսալոնում ներկայացրել Է նոր՝ յոթերորդ սերնդի Lexus ES սեդանը: Ինչպես եւ նախկինում, մոդելը կառուցված Է Toyota Camry սեդանի հիմքի վրա: Խոսքը վերաբերում Է GA-K (Global Architecture – K) պլատֆորմին, որն օգտագործվել Է վերջին սերնդի «Քամրի»-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Lexus-ի սեդանը սերունդը փոխելուց հետո դարձել Է 66 միլիմետրով ավելի երկար, իսկ դրա անիվային բազան աճել Է հինգ միլիմետրով: Դրա հետ մեկտեղ լայնացել Է մոդելի անվամեջը:

Առաջատար տարբերակն, ինչպես եւ առաջ, կլինի Lexus ES 350-ը՝ V-ձեւ «վեցյակով»՝ 3,5 լիտր ծավալով, որի հզորությունը մեծացրել են 36 ձիաուժով՝ մինչեւ 302 ձիաուժ:

Նոր Lexus ES-ն ավտոարտադրողի շարքում փոխարինում Է ոչ միայն իր նախորդին, այլեւ GS հետին շարժաբեր մոդելին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]