Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Սանկտ Պետերբուրգում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ Պետերբուրգում ապրիլի 24-ի կեսօրին Վասիլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այնուհետև Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին, որից հետո եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մոմավառությունից հետո Սբ. Կատարինե եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք:

Հանրահավաքին  ելույթներով  հանդես եկան Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, հույների, հրեաների, եզդիների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ:

Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը անդրադառնալով 1915 թվականի Ցեղասպանությանը դատապարտեց Թուրքիայի իշխանությունների ժխտողականության քաղաքականությունը և շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից: Գլխավոր հյուպատոսը դատապարտեց նաև Ադրբեջանի ներկա իշխանությունների անհեթեթ հայտարարությունները Երևանի վերաբերյալ: Գլխավոր հյուպատոսը նշեց նաև, որ Թուրքիան շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան խնդիրը լուծելու տարբերակը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ