Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Twitter-ը շուկայի կանխատեսումից բարձր շահույթ Է արձանագրել


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter ամերիկյան ընկերությունը, որին պատկանում Է միկրոբլոգների համանուն ցանցը, զուտ շահույթ Է ստացել 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով. նրա հասույթի եւ ակտիվ օգտատերերի թվի աճը շուկայի կանխատեսումներից բարձր Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, հունվար-մարտ ամիսներին զուտ շահույթը կազմել Է 61 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 8 ցենտ՝ մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի արդյունքներով 62 մլն դոլար վնասի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 9 ցենտի համեմատությամբ:

Twitter-ի ակտիվ օգտատերերի միջին թվաքանակը մարտի վերջին կազմել Է 336 միլիոն, ինչը 6 միլիոնով ավելի Է նախորդ եռամսյակի ցուցանիշից: Փորձագետներն օգտատերերի թվի աճ Էին սպասում 4 միլիոնով: Twitter-ի բաժնետոմսերի գնանշումները ապրիլի 25-ին կայացած Էլեկտրոնային սակարկություններում կտրուկ բարձրացել են 3,4 տոկոսով: Ընկերության կապիտալիզացիան տարեսկզբից աճել Է 27 տոկոսով՝ մինչեւ 23,5 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ