Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լարիսա Ալավերդյանը ողջունելի չի համարում քաղաքական միջոցառումներին երեխաներին ներգրավելը

Լարիսա Ալավերդյանը ողջունելի չի համարում քաղաքական միջոցառումներին 
երեխաներին ներգրավելը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ մարդու իրավունքների տեսանկյունից  դրսում ծավալված  խաղաղ բնույթի այս գործընթացը ողջունելի է, ինչը չի կարելի է համեմատել անցյալի իրադարձությունների հետ:

«Այստեղ ցուցարարներն ի սկզբանե որդեգրեցին շատ կարեւոր խաղաղ բնույթի այդ գործընթացի ձեռագիրը, եւ պետք է ասեմ, որ անգամ 2016 թվականի հուլիսյան դեպքերի հետ համեմատած՝ ոստիկանությունն  ավելի իր  տեղում եղավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց նա:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, կա մի խնդիր. պահանջն ի սկզբանե  եղել է իշխանափոխությունը, եւ դա քաղաքական պահանջ է, իսկ փորձագետի խոսքով՝  այդ քաղաքական միջոցառումներում ընդգրկել ոչ չափահաս երեխաներին,  ողջունելի չէ:

«Ռիսկի գործոնը մեծ է, եւ այստեղ խոսքը չի գնում այն մասին, որ նրանց խելքը հասուն չէ, այլ զուտ ֆիզիկական,  քանի որ  երեխան խոցելի է դառնում  անվտանգության տեսանկյունից: Սա այն դիտարկումն է, որ կատարել է մեր ՀԿ-ն: Ինչ վերաբերում է այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքի խոչընդոտելուն, հստակեցնեմ, որ կան ժամկետներ, այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ներկայացրել է նախադեպային բնույթ ունեցող որոշումներ, որտեղ հստակ նշվում է՝ ինչքան ժամանակ, ինչ պետք է անի ոստիկանությունը, եւ արդյոք փողոց դուրս եկած  ժողովրդի պահանջն է գերակա, թե այլոց իրավունքների պահպանությունը: Հստակ խնդիր կա, որ ոստիկանությունը  պետք է այս ֆորս-մաժորային իրադրության ժամանակ այնպիսի իրավիճակ ստեղծի, օրինակ՝ ցույց տա, թե որ փողոցներն են ազատ, ինչպես պետք  է ընթանա երթեւեկությունը,  այսինքն՝ այն, ինչ արվում է այլ երկրներում:  Միայն ասել, որ արգելանքը, որ դնում է բողոքող զանգվածը, օրինական չէ, կարծում եմ՝ ավելորդ է»,-նշեց Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ մշտադիտարկումը շարունակում են իրականացնել, հստակ արձանագրել են լրագրողների իրավունքների կոպիտ խախտումներ հատկապես առաջին օրերին:

Լարիսա Ալավերդյանը անդրադարձավ նաեւ փորձագիտական համայնքի կարծիքին առ այն, որ նրանք սա անվանում են թավշյա, վայրկենական հեղափոխություն: Նրա համոզմամբ՝ դեռ վաղ է որակումներ տալ այս ամենին, ինչի ապացույցը այն է, ինչ կատարվում է հիմա:  «Մենք գտնվում ենք այս ամենի ճիշտ սկզբում, եւ կարծում եմ՝  պետք է սպասել զարգացումների»,-ասաց նա:

Ինչ վերաբերում  է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ կարծիքները, կարծես, համընկնում են առ այն, որ  Սերժ Սարգսյանը ճիշտ հաշվարկով, ճիշտ հասկանալով իրավիճակը՝ արեց բողոքողների առաջին եւ բացարձակ պահանջը:

«Դա առնվազն իջեցրեց այդ ալիքը, որովհետեւ մենք գոնե  ունեցանք հնարավորություն արժանապատվորեն նշելու ապրիլի 24-ը: Ես դեմ եմ ընդհանրապես, որ Ցեղասպանության հարցը ներքին բնույթ կրող գործընթացների հետ խառնվի: Նախկինում ասել եմ եւ քննադատվել եմ, բայց ուզում եմ կրկնել, որ ես դեմ էի «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսին ոչ թե նրա համար, որ կողմ էի ռեժիմին, այլ դեմ էի այդ մի կաթսայի  մեջ դիտարկելու Ցեղասպանության հարցը ներքին քաղաքական խնդիրների հետ: Այն, որ երեկ ունեցանք հնարավորություն, կարծում եմ՝ դրական է»,-եզրափակեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]