1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում անցկացված գիտաժողովը ևս մեկ քայլ է գիտական ոլորտում հայ-արաբական հարաբերությունները զարգացնելու համար

Երևանում անցկացված գիտաժողովը ևս մեկ քայլ է գիտական ոլորտում հայ-արաբական 
հարաբերությունները զարգացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-արաբական առնչություններ. Հայոց ցեղասպանությունից մինչև արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը կնպաստի  երկրների հարաբերությունների խորացմանը գիտական ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի և «Ալ-Ահրամ» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ գիտաժողովը կայացավ ապրիլի 25-ին:

«Այս գիտական, միջազգային գիտաժողովը շատ կարևոր խնդիր է  իրագործում՝ մեկ անգամ ևս լուրջ քննարկման ենթարկել հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը, որոնք սկիզբ են առել դեռ հնագույն ժամանակներից: Մեր հարաբերություններն ունեն նաև կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն: Այս գիտաժողովը շատ կարևոր քայլ կլինի երկու պետությունների հարաբերությունները գիտական ոլորտում էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանի կարծիքով՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս գիտական հենքի վրա հասկանալ մեր հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ազդում են նաև Հայաստանի վրա: «Արաբական երկրներում ապաստան են գտել Ցեղասպանությունից փրկված հազարավոր մեր հայրենակիցներ: Մենք մշտապես շնորհակալ ենք նրանց այդ արհավիրքի ընթացքում հայ ժողովրդին նոր կյանքի հնարավորություն տալու համար: Սիրիական ճգնաժամից հետո, սակայն հայկական գաղութն այնտեղ նոսրացել է»,-ասաց նա ու  Գիտաժողովի արդյունքում կունենան վերլուծություն, առաջարկություններ ուղղված Արտաքին գործերի նախարարությանը:

Հայաստանում Եգիպտոսի դեսպան Թարեք Մաաթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի և արաբական երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ համագործակցության համար: Նա կարևորեց Հայաստանում Արևելագիտության ինստիտուտի գոյությունը հայերի և արաբների միջև հարաբերությունների ամրապնդման համար:  «Արաբների և հայերի պատմական հարաբերությունները փոխադարձ շահի վրա են հիմնված: Ուզում եմ նշել, որ տասնյակ տարիներում կարողացանք համագործակցության կամուրջներ կառուցել: Մասնավորապես Եգիպտոսում մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունները: Հայկական համայնքը ևս Եգիպտոսում շատ մեծ դեր ունի: Ունենք հայ քաղաքագետներ, արվեստագետներ, տնտեսագետներ, գործարարներ»,-նշեց նա:

«Ալ-Ահրամ» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, գիտաշխատող Ատեֆ Սաադավիի կարծիքով՝ նմանատիպ կոնֆերանսները լավագույն միջոցն են արաբական երկրների և Հայաստանի միջև հարաբերություններն էլ ավելի բարելավելու համար: Արաբական շատ երկրների և Հայաստանի միջև տեսակետների համընկնում կա: Եվ այդ նկատառումներից ելնելով՝ պետք է շատ կազմակերպվեն նմանատիպ կոնֆերանսներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]