Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԱԿ-ն անհրաժեշտ է համարում կառուցողական բանակցություններն իրավիճակի սրումից խուսափելու համար

ՌԱԿ-ն անհրաժեշտ է համարում կառուցողական բանակցություններն իրավիճակի 
սրումից խուսափելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը համոզմունք է հայտնել, որ միայն կառուցողական բանակցությունների միջոցով է հնարավոր խուսափելու իրավիճակի հետագա սրումից և անդառնալի կորուստներից:

«ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է քաղաքական աննախադեպ նոր իրավիճակ: Կուսակցությունը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, միջազգային հարթակներից հնչող կոչերն ու հորդորները` կառուցողական բանակցությունների միջոցով կարգավորելու առկա խնդիրները, ուղեցույց ունենալով ՀՀ սահմանադրությունը: ՌԱԿ-ը համոզված է, որ միայն կառուցողական բանակցությունների միջոցով է հնարավոր խուսափելու իրավիճակի հետագա սրումից, անդառնալի կորուստներից: Բանակցություններ` որոնց արդյունքում հնարավոր կլինի ուրվագծելու իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, ընդհուպ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- ասվում է հայտարարության մեջ:

ՌԱԿ-ը հույս է հայտնել, որ կողմերը հանդես կբերեն համապատասխան իմաստություն առկա խնդիրներին ողջախոհ լուծումներ տալու համար:

«Կուսակցությունը հույս է հայտնում, որ կողմերը պետության և համայն հայության շահերը վեր կդասեն հատվածականից և անձնականից ու հարցերը կլուծեն փոխզիջումային տարբերակով, շեշտում ենք ` օրենքի ու Սահմանադրության շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]