Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանատունը հերքել է մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին տեղեկությունները

ԱՄՆ դեսպանատունը հերքել է մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին 
տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է.

«ԱՄՆ դեսպանությանը հայտնի է դարձել, որ որոշ լրատվամիջոցներում տեղ են գտել ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին սխալ տեղեկություններ: Վիզայի պահանջների որևէ փոփոխություն չի եղել, իսկ տեղեկատվության աղբյուրի հղում չպարունակող այս հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ վիզաների մասին ճշգրիտ տեղեկատվություն կարող եք գտնել ԱՄՆ դեսպանության կայքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]