Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանսահայ գործարարը ցանկություն ունի ներդրում ունենալ ճանապարհաշինության ոլորտում

Ֆրանսահայ գործարարը ցանկություն ունի ներդրում ունենալ ճանապարհաշինության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ֆրանսահայ գործարար Րաֆֆի Երամյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հայ գործարարը Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց Հայաստան այցելելու իր հիմնական նպատակը։ Նա նշեց, որ իր նկատառումներով՝ Հայաստանի տնտեսության առաջընթացի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ զբոսաշրջության զարգացումը, ինչի ուղղությամբ ինքը և իր ընտանիքը արդեն զգալի աշխատանքներ են կատարել տարբեր երկրներում։ Սակայն այդ նպատակի համար կարևոր է համարում նաև որակյալ ճանապարհների կառուցումը և ցանկություն ունի իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։ 

Վահան Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով հայ գործարարին, ընդգծեց, որ վերջին տարիներին ճանապարհների հիմնանորոգման ուղղությամբ մեծ աշխատանքներ են իրականացվում։ Ճանապարհաշինական մեծ ծրագրեր կան, որոնք աստիճանաբար իրականացվում են, ինչպես նաև կատարվում է գույքագրում, և վերանորոգման առաջնահերթությունը տրվում է առավել քայքայված ճանապարհահատվածներին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհների վերականգնման աշխատանքներում ֆրանսահայ գործարարի կողմից առաջարկվող ներդրումներն առավել արդյունավետ օգտագործելու մի շարք տարբերակներ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]