Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Լիվերպուլ»-ը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում  

«Լիվերպուլ»-ը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լիվերպուլ»-ը առաջին թիմն է 1994/95 մրցաշրջանից ի վեր, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում խփում է 5 գնդակ: 94/95 մրցաշրջանում նման արդյունք է գրանցել հոլանդական «Այաքս»-ը, որը նույնպես 5:2 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիա»-ին:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց «Ռոմա»-ին: Առաջին կեսի վերջնամասում «Լիվերպուլ»-ը մեծացրեց ճնշումը մրցակցի  դարպասի վրա: Իսկ արդեն խաղի 36-րդ րոպեին  հեռահար, շեշտակի հարվածով Մուհամեդ Սալահը գրավեց «Ռոմա»-ի դարպասը՝ առաջ մղելով անգլիական ակումբին: Սալահը կարողացավ օգտագործել իր հաջորդ հնարավորությունը ևս: Առաջին կեսի վերջում նա դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը՝ դառնալով արդեն դուբլի հեղինակ: Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ին հաջողվեց ևս երեք գնդակ ուղարկել իտալական ակումբի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ֆիրմինյոն և մեկ անգամ էլ աչքի ընկավ Մանեն:

 «Ռոմա»-ի կազմում նախ աչքի ընկավ Ջեկոն, այնուհետև՝ Պերոտին (11-մետրանոց հարված):

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ մայիսի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]