Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եգիպտոսը Հայոց ցեղասպանության ընդունումը դիտարկում է որպես արդարացի հարց. եգիպտացի փորձագետ

Եգիպտոսը Հայոց ցեղասպանության ընդունումը դիտարկում է որպես արդարացի հարց. 
եգիպտացի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտացիները բավականին մեծ կարեկցանք են ցուցաբերում Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Կահիրեի «Ալ-Ահրամ» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, գիտաշխատող Ատեֆ Սաադավիի խոսքով՝ Եգիպտոսը ճանաչումը դիտարկում է որպես արդարացի խնդիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձագետը ապրիլի 25-ին Հայաստանի ԳԱԱ-ում «Հայ-արաբական առնչություններ. Հայոց ցեղասպանությունից մինչև արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին հանդես եկավ «Եգիպտոսի և արաբական աշխարհի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում» զեկույցով:

«Եգիպտոսի պառլամենտում ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ: Բացի դրանից՝ դատարաններում ևս հարցեր են բարձրացված, որպեսի Եգիպտոսը ճանաչի այն: Երկրում անցկացվում են մշակութային օրեր, տարբեր նախաձեռնություններ և միջոցառումներ, որոնք հիշատակում են Ցեղասպանությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ատեֆ Սաադավին:

Հարցին, թե պետության և ժողովրդի տեսակետներն արդյոք տարբերվո՞ւմ են, եգիպտացի գիտաշխատողը պատասխանեց՝ ժողովրդի և իշխանության կարծիքների տարբերությունը մեծ չէ: Դա կարելի է փաստել նրանով, որ ժողովրդի կոչերը, որ պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, չեն կարող լինել առանց պառլամենտի թույլտվության:  

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի մասին՝ Սաադավին ասաց, որ այն արդեն երեք տարի է, ինչ պառլամենտում է, բայց հույս ունեն, որ մյուս նստաշրջանին կընդունվի: «Եգիպտոսը Հայոց ցեղասպանության ընդունման հարցը չի ցանկանում դիտարկել այլ տեսանկյունից»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]