Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետի իր թեկնածուի հարցով ՀՀԿ-ն որոշում կկայացնի քաղաքական ուժերի երկխոսությունից հետո

Վարչապետի իր թեկնածուի հարցով ՀՀԿ-ն որոշում կկայացնի քաղաքական ուժերի 
երկխոսությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուին կառաջադրի նախագահի հետ քաղաքական ուժերի երկխոսությունից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց Ազգային ժողովում խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ իրենք դեռ որոշում չեն կայացրել, իսկ «ժողովրդի թեկնածուն» հարաբերական հասկացություն է: «Մենք կոչով դիմել ենք ՀՀ նախագահին, որպեսզի քաղաքական ուժերին դիմի երկխոսության համար: Երբ այդ երկխոսությունը կլինի, մեր որոշումը կկայացնենք: ՀՀԿ-ն միասնական է, երբ որոշում կկայացնենք, դրա մասին կխոսենք»,-ասաց պատգամավորը:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ քիչ անց հանդես կգան հայտարարությամբ։

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]