1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի Արարատյան փողոցում 2 անձի մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. վարորդը ձերբակալվել է

Երևանի Արարատյան փողոցում 2 անձի մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. 
վարորդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  հետիոտներ Գ.Աբովյանին և Ա.Չիլինգարյանին, որի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը քաղաքացիներին վրաերթի ենթարկելուց  հետո շարունակելով ընթացքը բախվել է հանդիպակաց ուղեգոտում գտնվող ճաղավանդակներին, որի հետևանքով ավտոմեքենայի 3 ուղևորները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

 Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը գտնվել է 0,937 մգ/լ ալկոհոլային հարբածության վիճակում: Վերջինս ձերբակալվել է:

 Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]