Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բավարիա»-«Ռեալ». Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից առաջ  

«Բավարիա»-«Ռեալ». Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից առաջ

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում «Բավարիա»-ն հանդես կգա Մադրիդի «Ռեալ»-ի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս թիմերը միմյանց հետ ունեցել են 24 հանդիպում, և յուրաքանչյուր թիմ տարել է 11 հաղթանակ: «Բավարիա»-ն հակառակորդի դարպասն ուղարկել է 36, իսկ «Ռեալ»-ը` 37 գնդակ: Երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի կարծիքով, ինքը համեստ մարդ է և նմանատիպ խաղերին մոտենում է առանց զգացմունքայնության: Գերմանացի մասնագետին դուր է գալիս, թե ինչպես է «Ռեալ»-ը խաղում Զիդանի գլխավորությամբ:

Իսկ ահա «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զիդանի կարծիքով, «սերուցքայիններին» հարկավոր է ուժեղ խաղ ցուցադրել «Բավարիա»-ի դեմ խաղում, քանի որ գերմանական ակումբը մեծ կամքի ուժ ունի:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բավարիա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]