1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիրակի փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա երկու զոհ

Շիրակի փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա երկու զոհ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեք հոգու վիճակը գնահատվում է միջին ծանրության, նաև երկու հոգի վրաերթի է ենթարկվել. նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը` հիվանդանոցի ճանապարհին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ տուժածներին այսօր կտեղափոխեն հիվանդասենյակներ:

«Երեք տուժածի վիճակն էլ այս պահի դրությամբ միջին ծանրության, կայուն է, և նրանց այսօր կտեղափոխենք հիվանդասենյակներ: 1977 թվականին ծնված Սամվել Սիմոնյանը ունի անրակոսկրի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, թոքերի թեթևակի սալջարդ, 1966 թվականին ծնված Մհեր Եփրեմյանը նույնպես նույն վնասվածքներն է ստացել, իսկ 1965 թվականին ծնված Արմեն Ղազարյանը ստացել է գլխուղեղի ցնցում: Վերջինս հնարավոր է այսօր դուրս գրվի»,- ասացին ԲԿ-ից:

Ապրիլի 24-ին ժամը 21:36-ին ստացվել է ահազանգ, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Գ.-ն (ծնված 1959 թ.) «Mersedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Ա.-ին և Ա.-ին (ազգանունը չի հաջողվել պարզել), այնուհետև բախվել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին: Վրաերթի հետևանքով Գ. Ա.-ն մահացել է տեղում, իսկ Ա.-ն՝ «Էրեբունի» հիվանդանոց հոսպիտալացման ճանապարհին:

«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ վարորդ Մ. Գ.-ն վնասվածքներով դիմել է ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]