Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռեյտինգային ընտրակարգի փոփոխության հարցը քաղաքական ուժերի ու խորհրդարանի խնդիրն է

Ռեյտինգային ընտրակարգի փոփոխության հարցը քաղաքական ուժերի ու 
խորհրդարանի խնդիրն է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը քաղաքական ուժերի քննարկումների դաշտում է տեսնում ռեյտինգային ընտրակարգի փոփոխության հարցը: Այս մասին ասաց Կարեն Կարապետյանը՝ արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, որ «ընդդիմությունը վերջերս դժգոհություն էր արտահայտում ռեյտինգային ընտրակարգի առնչությամբ  և պահանջում դա վերացնել: Ներկայում, երբ խոսք է գնում արտահերթ ընտրությունների մասին, դրանից առաջ իշխանությունը հնարավո՞ր է գնա այդ քայլին ու վերացնի ռեյտինգային ընտրակարգը»:

«Դա իշխանության խնդիրը չէ, դա քաղաքական ուժերի ու խորհրդարանի խնդիրն է: Ես հայտարարել եմ, որ որևէ սահմանափակում չկա, թող քաղաքական ուժերը հանդիպեն, որ այնպես չլինի, թե մեկ քաղաքական ուժի կամքով կամ թելադրանքով է, նույնիսկ ամենաանկեղծ ու լավ հայրենասիրական պոռթկումներից ելնելով, ես դա չեմ բացառում: Բայց քաղաքական ուժերը պետք է որոշեն՝ ինչպես ենք անում արտահերթ ընտրությունները, խաղի կանոնները, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա»,-ասաց Կարեն Կարապետյանը:

2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում Հայաստանում առաջին անգամ գործարկվեց ռեյտինգային ընտրակարգը: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ խորհրդարանական  ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով։ Սակայն ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք իրավունք ուներ առաջադրելու 2 ցուցակ՝  մեկ համապետական համամասնական և 13 տարածքային՝ ամեն ընտրատարածքի համար մեկական: Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվեց կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին, մյուս կեսը՝ բաշխվեց կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]