Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավստրիայում ՀՀ դեսպանը քաղաքավարության այց է կատարել Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարին

Ավստրիայում ՀՀ դեսպանը քաղաքավարության այց է կատարել Եվրոպայի, 
ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն ապրիլի 23-ին այցելեց Ավստրիայի նորանշանակ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Քարին Քնայսելին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի կառավարությանը, ավստրիացի ժողովրդին՝ անկախությունը վերականգնելուց ի վեր Զարգացման գործակալության միջոցով հայաստանյան գյուղատնտեսական սեկտորին հետևողականորեն աջակցելու, Հայաստանում մշտական բնակություն հաստատած սիրիահայերին օգնելու և այլ հարցերում Հայաստանի, հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում 3 տարի առաջ նույն օրը Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարությունը և այդ հարցի շուրջ ավստրիական բոլոր քաղաքական իշխանությունների միասնականությունը:

Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-ավստրիական բազմաբովանդակ համագործակցության, քաղաքական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության, առևտրատնտեսական ցուցանիշների բարձրացման, և այլ հարցերի շուրջ: Դոկտոր Քնայսելի խնդրանքով դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ հայաստանյան տեսակետը, ինչպես նաև Հայաստանի ու ԵՄ երկրների միջև քաղաքական-տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները ու ԵԱՏՄ շուկային ինտեգրվելու գործընթացը:

Զրույցի վերջում դեսպան Կիրակոսյանը նշեց, որ հայկական կողմն ապավինում է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին Հայաստանի կողմից ստորագրված համաձայնագրի՝ Ազգային դաշնային խորհրդի կողմից շուտափույտ վավերացման հարցում Ավստրիայի գործադիրի աջակցությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]