Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիան Կատարից պահանջել Է զորք ուղարկել Սիրիա

Սաուդյան Արաբիան Կատարից պահանջել Է զորք ուղարկել Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարը պարտավոր Է իր զորքերն ուղարկել Սիրիա, եթե չի ցանկանում զրկվել ամերիկյան ռազմական աջակցությունից: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 24-ին հայտարարել Է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ Ջուբեյրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կատարը պետք Է վճարի Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության համար եւ պարտավոր Է իր զորքերն ուղարկել Սիրիա, նախքան ԱՄՆ-ի նախագահը կհրաժարվի Կատարին պաշտպանելուց»,- ալ Ջուբեյրի խոսքը մեջբերել Է թագավորության ԱԳ նախարարության մեդիա-կենտրոնը Նա նշել Է, որ եթե ԱՄՆ-ը դադարեցնի Կատարի անվտանգության ապահովումը, այդ երկրի ռեժիմը կտապալվի մեկ շաբաթից Էլ պակաս ժամանակում:

Անցյալ տարվա հունիսից Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ նրա հետ դադարեցնելով հաղորդակցությունը: Տարածաշրջանի հարեւաններին հաշտեցնելու Քուվեյթի փորձերը հաջողութամբ չեն պասակվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]