Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խոշոր հաշվով հաղթեց «Ռոմա»-ին

«Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խոշոր հաշվով հաղթեց 
«Ռոմա»-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմա»-ին 5:2 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի վերջնամասում «Լիվերպուլ»-ը մեծացրեց ճնշումը մրցակցի  դարպասին: Իսկ արդեն խաղի 36-րդ րոպեին  հեռահար, շեշտակի հարվածով Մուհամեd Սալահը գրավեց «Ռոմա»-ի դարպասը՝ առաջ մղելով անգլիական ակումբին: Սալահը կարողացավ օգտագործել իր հաջորդ հնարավորությունը ևս: Առաջին կեսի վերջում Սալահը կարողացավ դիպուկ հարվածով կրկնապատկեl հաշվի տարբերությունը՝ դառնալով արդեն դուբլի հեղինակ:

Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ին հաջողվեց երեք գնդակ էլ ուղարկել իտալական ակումբի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ֆիրմինյոն և մեկ անգամ էլ աչքի ընկավ Մանեն: «Ռոմա»-ի կազմում նախ աչքի ընկավ Ջեկոն, այնուհետ Պերոտին: Ի վերջո «Լիվերպուլ»-ը հաղթեց 5:2 հաշվով:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]