Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարդենիս քաղաքում տեղադրվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքարը

Վարդենիս քաղաքում տեղադրվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքարը

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի օրը նշանավորվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքարի տեղադրման, բացման եւ օծման արարողությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը, բազալտակուռ հուշաքարն օծվել է ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի: Այն տեղադրվել է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու տարածքում:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի, ենթակա ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԻՆ Վարդենիսի տարածքային ստորաբաժանումների, ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր, անհատ քաղաքացիներ: Հուշաքարի նախագծող ճարտարապետն է Համլետ Գասպարյանը, քանդակագործ վարպետը՝ Եգոր Սաղաթելյանը: Այն ունի 1,70 մետր բարձրություն եւ 70 սանտիմետր լայնություն՝ խաչի պատկերով:

Բացման եւ օծման արարողությունից հետո հազարավոր վարդենիսցիներ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել նորաբաց հուշաքարին: «Վարդենիս քաղաքը մինչ այժմ չուներ հուշաքար, որը կխորհրդանշեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ուստի մարդիկ իրենց հարգանքի տուրքը կատարում էին եկեղեցում կամ զանազան այլ միջոցառումներում: Այս հուշաքարի առջեւ այսուհետ ամեն տարվա ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին մատուցելու կգան ոչ միայն Վարդենիս համայնքի, այլ նաեւ նրան հարեւան Նորակերտի, Խաչաղբյուրի, Լուսակունքի, Մեծ Մասրիկի բնակիչները, ովքեր սերում են Հայոց ցեղասպանությունից վերապրած արեւմտահայ գաղթականների ընտանիքներից: Հուշաքարը պատրաստվել է Վարդենիսի քաղաքապետարանի միջոցներով»,-ներկայացրեց համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]