Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նիգավան գյուղի մոտ կողաշրջվել է Ուկրաինայի քաղաքացու վարած բեռնատարը

Նիգավան գյուղի մոտ կողաշրջվել է Ուկրաինայի քաղաքացու վարած բեռնատարը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունն ապրիլի 24-ին, ժամը 13:24-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ապարան-Վանաձոր հատվածի 11-րդ կմ-ին «Volvo» մակնիշի (վարորդը՝ Բոնդարենկո Վլադիմիր Պավլովիչ, ծնված 1958թ., Ուկրաինայի հանրապետության քաղաքացի) կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (բեռնված է պլաստմասե հումքով) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացիները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել են վառելիքի արտահոսքը:

Փրկարարները կատարել են մեքենայի վառելիքի բաքի հովացման և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]