Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը

Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ մեկնարկող բանակցությունների միակ օրակարգը իշխանության անցնցում, խաղաղ հանձնումն է լինելու: Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ապրիլի 24-ին միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Վաղը մենք վերսկսելու ենք բանակցությունները, և ես հույս ունեմ, որ իշխող կուսակցությունը և ժամանակավոր կառավարությունը իշխանությունը պահելու փորձեր չեն անի: Բանակցությունների միակ օրակարգը կարող է լինել իշխանության անցնցում, խաղաղ հանձնումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենց առաջին պահանջը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից, իսկ երկրորդ պահանջը լինելու է Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի նշանակումը, ով որևէ պարագայում չի կարող լինել իշխող Հանրապետական կուսակցությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]