Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները

ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ 
ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դիմել է Թուրքիայի իշխանություններին և կոչ արել հետաձգել 2018-ի ամռանը նշանակված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: 

ԵԽԽՎ-ն հատկապես շեշտել է այն հանգամանքը, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում անկողմնակալ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունների անցկացումն իրատեսական չէ: 

 Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր խոսում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին:



 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]