Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Աֆղան Մուխտարլիի ազատ արձակման հայցը

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Աֆղան Մուխտարլիի ազատ արձակման հայցը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Շեքիի շրջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի ազատ արձակման հայցը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: 

Աֆղան մուխտարլին դիմելով դատավորներին կոչ է արել առաջնորդվել խղճով:

«Մարդը մյուս արարածներից տարբերվում է խղճի զգացումով: Կոչ եմ անում առաջնորդվել խղճով»,-դիմելով դատավորներին՝ նշել է նա:

Աֆղան Մուխտարլին, ով քաղաքական մոտիվներով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման հայտարարել է , որ  չի հավատում Ադրբեջանի արդարադատությանը և իր վաղաժամ ազատ արձակմանը:

Լրագրող Աֆղան Մուխթարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Մուխթարլիի փաստաբանի ներկայացրած բողոքարկումը մերժվել էր, նա բողոքը ներկայացրել էր արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը վստահ է, որ կալանավայրում լրագրողը ոստիկանների կողմից ենթարկվում է ծեծի և տանջանքների:

Աֆղան Մուխտարլիի ձերբակալությունը որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն ալիևյան ռեժիմն ամեն գնով սաստում է խոսքի ազատությունը, հրաժարվում է հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններն ու շարունակում է անօրինական ձերբակալությունները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]