Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառմանը վրացերեն գրքույկ է ներկայացվել

Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառմանը վրացերեն գրքույկ 
է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի է  ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակած «Փաստեր Հայոց ցեղասպանության մասին» վրացերեն գրքույկի շնորհանդեսը։ Միջոցառմանը

ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ, դեսպաններ ու Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով իր ելույթում, մասնավորապես նշեց, որ Հայ ժողովրդի արևմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել էր իր բնօրրանում տեղահանվեց և բնաջնջվեց համաձայն պետականորեն մշակված ծրագրի։ Դեսպանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը և առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան իր մեջ քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելմանը՝ դեսպան Սադոյանը նշեց, որ հայ ժողովուրդը, վերապրելով ցեղասպանությունն ու բնաջնջման վտանգը, այսօր նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պայքարում դարձել է առաջամարտիկ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմեր։

Այնուհետև, ներկաներն ունկնդրեցին Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի կատարումները։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակած «Փաստեր Հայոց ցեղասպանության մասին» վրացալեզու գրքույկի շնորհանդեսը»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]