Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայի ողջ տարածքում անցկացվում են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ

Ուկրաինայի ողջ տարածքում անցկացվում են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունն ամբողջ երկրով մեկ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ է կազմակերպել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայի հայերի միության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Լևոն Բաղդասարյանը:

«Ժամը 13:00-ից սկսած Կիևում Հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագ կայացել է նաև Կիևում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Ներկա են եղել Ուկրաինայի հայոց միության ղեկավարը, Կիևի հայկական համայքի ղեկավարը: 14:00-ին քայլերթ է լինելու խաչքարի մոտից դեպի Օլիմպիական կայարան, ամբողջ երկրում նույնպես քայլերթեր են իրականացվել և դեռ իրականացվելու  են: Երեկոյան` 17:00-ին` ազգերի բարեկամության կամարի հարևանությամբ նույնպես տեղի է ունենալու միջոցառում` երիտասարդները ֆլեշմոբեր են իրականացնելու և լուսադիոդներից պատրաստված անմոռուկ է լինելու, ինչպես նաև լուսադիոդներով փուչիկներ»,- նշեց Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ Ուկրաինայի տարածքում Առաքելական եկեղեցիներում  նույնպես պատարագներ են մատուցվել: Քաղաքներ կան, որտեղ նաև ավտովազք է կայանալու:

«Ուկրաինայի բոլոր 23 վարչական շրջաններում անց են կացվելու միջոցառումներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի»,- եզրափակեց Բաղդասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]