Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Բելգիայի միապետի ենթադրյալ դուստրը պահանջել Է ԴՆԹ-ի թեստ անցկացնել


ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելֆինա Բոելը՝ Բելգիայի միապետ Ալբերտ Երկրորդի ենթադրյալ արտամուսնական դուստրը, հետամուտ լինելով միապետին իր կենսաբանական հայրը ճանաչելուն, ապրիլի 26-ին Բրյուսելի վերաքննիչ դատարան դիմում Է ներկայացնելու՝ պահանջելով ԴՆԹ-ի թեստ անցկացնել հայրությունը պարզելու նպատակով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 24-ին հայտնել Է Soir թերթը՝ վկայակոչելով հայցվորի փաստաբանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բոելը պահանջում Է նաեւ ԴՆԹ-ի թեստ անցկացնել իր իրավաբանական հոր՝ Ժակ Բոելի նկատմամբ: Դատական ատյանի որոշումը հայտնի կդառնա մեկ ամսվա ընթացքում: Բելգիայի Սահմանադրական դատարանը 2016 թվականի փետրվարին որոշում Է ընդունել, որ գահն իր ավագ որդուն՝ արքայազն Ֆիլիպին, փոխանցած միապետ Ալբերտ Երկրորդի ենթադրյալ արտամուսնական դուստրն իրավունք ունի հետամուտ լինել հայրությունը պարզելուն:

2014 թվականի նոյեմբերին Բրյուսելի առաջին ատյանի դատարանը Բելգիայի Սահմանադրական դատարանին Է պատվիրակել հայրությունը պարզելու Դելֆինա Բոելի պահանջների օրինականության վերաբերյալ որոշում կայացնելը: Բարձրագույն դատական ատյանը պետք Է որոշեր՝ Բոելն իրավունք ունի արդյոք հետամուտ լինել ԴՆԹ-ի թեստի անցկացմանը՝ նպատակ ունենալով իրեն պաշտոնապես ճանաչել 83-ամյա միապետի ապօրինածին դուստրը: Դատական գործընթացը Դելֆինա Բոելի կողմից սկսվել Էր 2013 թվականի հունիսին, երբ Ալբերտ Երկրորդը, որպես պետության գործող ղեկավար, օգտվում Էր լիակատար անձեռնմխելիությունից:

Ավագ որդու՝ Ֆիլիպի օգտին գահից հրաժարվելուց հետո նա պահպանել Է արքայի տիտղոսը, սակայն կորցրել Է իրավաբանական անձեռնմխելիությունը: Դելֆինա Բոելի մայրը՝ բարոնուհի Սիբիլ դե Սելիս Լոնգշամը, երկար ժամանակ իր զավակից թաքցնում Էր՝ ով Է նրա հայրը: Միայն 18 տարկան հասակում Դելֆինան մորից իմացավ, որ ինքը միապետի արտամուսնական դուստրն Է: Այն ժամանակ դեռ արքայազն Ալբերտի եւ բարոնուհու կապը շարունակվել Է 16 տարի, սակայն, արդեն դառնալով թագավոր, Դելֆինային նա այդպես Էլ չճանաչեց: Իրավաբանորեն նրա հայրը համարվում Է բարոնուհու նախկին ամուսինը՝ ժառանգական արդյունաբերող Ժակ Բոելը, որը վաղուց Է բաժանվել կնոջից եւ, ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Դելֆինային բացառել Է իր կտակից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ