Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականները ցանկանում են ստեղծել արհեստական ինտելեկտի զարգացման համաեվրոպական լաբորատորիա

Գիտնականները ցանկանում են ստեղծել արհեստական ինտելեկտի զարգացման համաեվրոպական լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական ինտելեկտի (ԱԻ) բնագավառի եվրոպացի առաջատար հետազոտողներն անհրաժեշտ են համարում Եվրոպայում ընդհանուր գիտական կենտրոնի բացումը՝ «ուղեղների արտահոսքից» եւ ԱՄՆ-ից ու Չինաստանից տեխնոլոգիական առումով հետ մնալուց խուսափելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է գիտության գործիչների բաց նամակում, որը հրապարակվել Է ապրիլի 24-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուղերձում նշվում Է, որ ԱԻ-ի զարգացումը հեղաշրջում Է կատարում գիտության մեջ եւ անմիջականորեն ազդում ոչ միայն ինֆորմատիկայի եւ կիբեռնետիկայի վրա, այլեւ կից դիսցիպլինների վրա: Հեղինակները եվրոպական կառավարությունների ուշադրությունը հրավիրում են այն բանի վրա, որ հիմնական հետազոտական կենտրոններն այժմ գտնվում են Հյուսիսային Ամերիկայում: Դեռ ավելին, «ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ Չինաստանը Եվրոպայի երկրներից զգալիորեն առաջ են անցնել» գիտության այդ բնագավառում կատարած ներդրումների ծավալով:

Մինչդեռ «աշխարհամասում զարգացած Է ակադեմիական մշակույթը, կան նաեւ բազմաթիվ ընդունակ ուսանողներ», իսկ մի շարք ուսումնական հաստատություններ, օրինակ, Քեմբրիջի, Ցյուրիխի եւ Թյուբինգենի համալսարանները, համաշխարհային առաջատարների թվին են դասվում արհեստական ինտելեկտի ուսումնասիրման բնագավառում: Սակայն, համալսարանական լաբորատորիաները խոշոր նախագծերի մշակման եւ աշխարհի առաջատար գիտնականների ներգրավման առումով չեն կարող մրցել չինական կամ ամերիկյան կենտրոնների հետ:

ELLIS (European Lab for Learning and Intelligent Systems) մեծ հետազոտական կենտրոնի ստեղծումը, որտեղ մեկ տանիքի տակ կաշխատեն եվրոպական տարբեր երկրների լավագույն գիտնականները, պետք Է շտկիի իրադրությունը: «Անհրաժեշտ Է անհապաղ ինչ-որ բան ձեռնարկել,-հայտարարել Է Քեմբրիջի համալսարանից ինժեներիայի պրոֆեսոր Զուբին Գարամանին:-Դա (ELLIS-ի ստեղծումը) Եվրոպային կտա ընդգրկուն լաբորատորիա, որտեղ կաշխատեն ոչ թե 10 հետազոտողներ, այլ տարբեր երկրների հարյուրավոր մասնագետներ՝ տարբեր իրավասություններով»: Գիտնականների կարծիքով՝ նախագիծը պետք Է գործարկվի արդեն այս տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]