Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կապիկին վերջնականապես զրկել են սելֆիի իրավունքից

Կապիկին վերջնականապես զրկել են սելֆիի իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Իններորդ վերաքննիչ օկրուգային դատարանը մերժել Է «Մարդիկ հանուն կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերմունքի» (PETA) կազմակերպության հայցը լուսանկարիչ Դեւիդ Սլեյթերի դեմ, որի լուսանկարչական ապարատով կապիկը սելֆի Էր արել Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հանգեցինք այն եզրակացության, որ կապիկը, ինչպես եւ բոլոր կենդանիները, չլինելով մարդիկ, օրինական կարգավիճակ չունեն հեղինակային իրավունքի օրենքի շրջանակներում»,- մեջբերում Է Huffington Post-ը դատարանի դիրքորոշումը: Ավելի վաղ՝ 2017 թվականի սեպտեմբերին, հաղորդվել Էր, որ Սլեյթերը PETA-ի հետ հաշտության համաձայնության Է հասել եւ դատավեճերից հետո պաշտպանել Է լուսանկարի հեղինակության իր իրավունքները, որը կատարել Է կապիկը, բայց, պետք Է հնարավոր եկամուտների մեկ քառորդը նվիրաբերի հօգուտ կապիկների:

Սակայն ԱՄՆ-ի Իններորդ վերաքննիչ օկրուգային դատարանը որոշել Է հայցի քննությունը հասցնել մինչեւ վերջ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am