Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում մտադիր են 3,5 մլրդ դոլար հանգանակել Սիրիայում կարիքավորներին օգնելու համար

ՄԱԿ-ում մտադիր են 3,5 մլրդ դոլար հանգանակել Սիրիայում կարիքավորներին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը գրեթե սպառել Է ռեսուրսները Սիրիայում կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար, ընթացիկ տարում պահանջվում Է այդ նպատակով հանգանակել մոտավորապես 3,5 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 24-ին Բրյուսելում Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շտապ օգնության կարիք ունեցողների թվի շարունակվող աճի կապակցությամբ ՄԱԿ-ն սպառել Է իր ռեսուրսներն այդ իրադրությանն արձագանքելու համար»,-հայտարարել Է նա: «Այս տարի ՄԱԿ-ը եւ նրա հետ համագործակցող կազմակերպությունները 3,5 մլրդ դոլար են փնտրում օգնություն ցուցաբերելու համար»,-հավելել Է նա:

Ապրիլի 24-ին Բրյուսելում բացվել Է Սիրիային եւ տարածաշրջանին նվիրված երկրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովը. առաջին օրը նվիրված Է ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատանքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]