1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը

Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված 
միջոցառման անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Özgürüz լրատվականը:

Ոստիկանություը, տեսնելով հավաքվածների մոտ «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառներ,  երեք անձի է բերման ենթարկել: Իրավապահները հայտնել են, որ որոշ ժամանակ անց նրանք ազատ կարձակվեն:

Կատարվածի մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսել է հայտնի թուրք փաստաբան և իրավապաշտպան Էրեն Քեսքինը, ով ևս եկել էր մասնակցելու հիշատակի արարողությանը:

«Այսօր այստեղ հայտարարություն չենք անելու, քանի որ մեր հայտարարության մեջ կան խոսքեր, որոնք արգելված են, իսկ առանց այդ խոսքերի հայտարարությունն իմաստ չունի: Այսօր այստեղ են Ֆրանսիայից եկած պաշտոնյաներ և այդ երկրի խորհրդարանի պատգամավորներ, սակայն նրանք ևս չեն խոսելու»,- ասել է Քեսքինը՝ ընդգծելով, որ երկրում խոսքի ազատության խիստ սահմանափակումների պարագայում ոչ ոք չի խոսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]