Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

YouTube-ն 8 մլն անընդունելի նյութ Է հեռացրել օգտատերերի գանգատներից հետո. The Sun

YouTube-ն 8 մլն անընդունելի նյութ Է հեռացրել օգտատերերի գանգատներից հետո. The Sun

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube տեսածառայությունը 2017 թվականի վերջին երեք ամսում 8 միլիոն անընդունելի նյութ Է հեռացրել: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Googl գլոբալ որոնողական համակարգի զեկույցում, որին պատկանում Է առցանց-տեսահոստինգը: Այդ տեսակի առաջին փաստաթղթի տվյալներն ապրիլի 24-ին հրապարակել Է բրիտանական The Sun թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռացված նյութերի մեծ մասն իրենից ներկայացնում Է «սպամ կամ ներբեռնված նյութեր մեծահասակների համար»: Հեռացման դեպքում համակարգը տեսահոլովակի մանրամասները պահպանում Է մաթեմատիկական կոդի ձեւով, եւ եթե որեւԷ մեկը փորձում Է կրկին ներբեռնել այն, ապա այն ավտոմատ արգելափակվում Է, ասված Է զեկույցում: Ընդամենը 28,7 միլիոն գանգատ Է ստացվել տեսածառայության օգտատերերից: Ըստ որում 9 միլիոնը (30 տոկոսը) վերաբերել Է պոռնոգրաֆիային, 8 միլիոնը (27 տոկոսը)՝ սպամին կամ մոլորության մեջ գցող հաղորդագրություններին, 4,6 միլիոնը (16 տոկոսը)՝ ատեցողականներին կամ վիրավորականներին, 4 միլիոնը (14 տոկոսը)՝ բռնի կամ վանող հաղորդագրություններին, 2,3 միլիոնը (8 տոկոսը)՝ վնասակար կամ վտանգավոր գործողություններին, 491 հազարը (2 տոկոսը)՝ ահաբեկչության քարոզին:

Անընդունելի տեսահոլովակների համար ամենից շատ գանգատներ տեսահոսթինգին ուղարկվել են Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ռուսաստանից եւ Գերմանիայից: Առաջին տասնյակ են մտել նաեւ Մեծ Բրիտանիան, Մեքսիկան, Թուրքիան, Ինդոնեզիան եւ Սաուդյան Արաբիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]