Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավիթ Լոքյանն առաջնային է համարում ամուր պետականություն ունենալը

Դավիթ Լոքյանն առաջնային է համարում ամուր պետականություն ունենալը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը առաջնահերթություն է համարում պետականության ամրապնդումն ու պահպանումը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Լոքյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա, թե աշխարհաքաղաքական ինչ իրավիճակում ենք ապրում:

«Անհրաժեշտություն կա, որ մեր երկրում մշտապես պետք է գործի պետականությունն ամուր պահելու խելամտությունը և տրամաբանությունը:Եթե մենք դա չենք պահպանելու, մշտապես ունենալու ենք խնդիրներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Դավիթ Լոքյանն ընդգծեց, որ բազմաթիվ ազգեր կորցրել են պետականությունը, քանի որ չեն պահպանել այն ամուր պահելու տարրական կանոնները: Նա նկատեց, որ նորանկախ Հայաստանն ընդամենը 26 տարվա պատմություն ունի, և յուրաքանչյուրի համար, անկախ պաշտոնից և քաղաքական կողմնորոշումից, ամուր պետականություն ունենալը պետք է առաջնային լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]