Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ապրիլի 24-ը ողբերգական օր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար. Աբխազիայի ԱԳ նախարար

Ապրիլի 24-ը ողբերգական օր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար. Աբխազիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր մենք այստեղ ենք՝ արցախցիների հետ հիշելու և հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասել  է  աշխատանքային   այցով  Արցախում  գտնվող  Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեինը:

Նա նշել  է, որ ապրիլի   24-ը  ողբերգական  օր  է  ոչ  միայն  հայ  ժողովրդի համար, այլև  համայն մարդկության համար:

«Օրվա  կապակցությամբ ցանկանում  եմ   հայ  ժողովրդին կրկին   մաղթել  համբերություն: Թող  որ  էլ  երբեք    նման  ողբերգական  դեպքեր  չարձանագրվեն    հայ  ժողովրդի  պատմության  մեջ»,-նշել  է  Դ. Կովեինը:

Աբխազիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Արցախյան շարժման 30-ամյակին՝ նշելով, որ քանի որ տարին հոբելյանական է արցախցիների համար ցանկանում է իր շնորհավորանքի խոսքը փոխանցել:

«Յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք և այս առումով Արցախի ժողովուրդն իրացրել է այդ իրավունքը:Այս առիթով ես իմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքն եմ փոխանցում արցախահայությանը: Աբխազիայի ժողովուրդը ևս հանուն անկախության իր պայքարի ճանապարհ է անցել, և շատ ուրախ եմ, որ միասին կերտում ենք մեր ազատ և ինքնիշխան ապագան»,- ասել է Աբխազիայի ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]