Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան

Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի 
շրջանակներում. Վալերի Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շեշտում է, որ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է. վերջինիս գործողությունները միտված են բացառապես հասարակական կարգի ապահովմանը և հանցավորության դեմ պայքարին: Երևանի փոխոստիկանապետն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վալերի Օսիպյանն անդրադարձավ նաև վերջին օրերին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնց ընթացքում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, ֆիզիկական ուժ ակցիաների մասնակիցների նկատմամբ: «Այն, ինչ ոստիկանությունը կատարել և կատարում է, օրենքի սահմաններում է: Անգամ ֆիզիկական ուժի կիրառումը, հատուկ միջոցների կիրառումը բխում է ոստիկանության մասին օրենքից»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]