Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ծառուկյան» խմբակցությունը սպասում է բանակցությունների արդյունքներին և ժողովրդի կամքը համարում առաջնահերթ

«Ծառուկյան» խմբակցությունը սպասում է բանակցությունների արդյունքներին և ժողովրդի կամքը համարում առաջնահերթ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունն սպասում է ապրիլի 25-ին սպասվող բանակցությունների արդյունքին՝ իր քաղաքական թիմի ներսում հետագա քննարկումներ ծավալելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Ժողովրդի կամքն է առաջնահերթ, մեր պետականության անսասանությունն է առաջնահերթ, որպեսզի մեր երկրում դրական փոփոխություններ տեղի ունենան»,-ասաց Վահե Էնֆիաջյանը:

Ինչ վերաբերում է շարժմանը միանալու «ուշացած» հայտարարությանը, ապա Էնֆիաջյանը նկատեց, որ իրենք ավելի շուտ էին արձագանքել: «Երբ մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ բռնություն կիրառեցին, մենք՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, համապատասխան հայտարարությամբ ներկայացրեցին մոտեցումները, որ մեր գործընկերներին անհապաղ ազատ արձակեն»,-ասաց պատգամավորը: Բացի այդ՝ ըստ նրա, կոչ էին արել Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգով բանակցությունների սեղանի շուրջ նստել:

«Երբ մեր գործընկերներին ուզում էին անձեռնմխելիությունից զրկել, «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցել ու թույլ չի տվել, որ նման նախաձեռնություն տեղի ունենա: Վերջնական որոշմանը մեր քաղաքական որոշումն էլ է նպաստել»,-եզրափակեց Վահե Էնֆիաջյանը:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am