Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար. Կրեմլը հուսով Է, որ Հայաստանում կպահպանվի կայունությունը

Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար. Կրեմլը հուսով Է, որ Հայաստանում կպահպանվի կայունությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլը գոհունակությամբ Է նշում, որ Հայաստանում իրադրությունը չի գնում ապակայունացման ճանապարհով, ակնկալում Է կայունության պահպանումը եւ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Առայժմ մենք տեսնում ենք, որ իրադրությունը բնավ չի ընթանում ապակայունացման ճանապարհով, ինչը գոհացնող Է»,-լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել Է. «Այն ամենը, ինչ տեղի Է ունենում Երեւանում, մեր հայ բարեկամների, գործընկերների ու դաշնակիցների ներքին գործն Է: Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար, որի հետ մենք շատ լայն կապեր ունենք ե՛ւ տնտեսության, ե՛ւ մշակույթի բնագավառում եւ այլն, եւ այլն»:

«Մենք հուսով ենք, որ երկրում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը եւ որ ամենամոտ ժամանակներս, արդեն տեսանելի հեռանկարում ի հայտ կգան քաղաքական այն կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կդառնա բոլոր այն ուժերի կոնսենսուսը, որոնք ներկայացնում են հայ ժողովուրդը»,-նշել Է Կրեմլի ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ Պեսկովն ասել Է, որ Հայաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություները համեմատելն անտեղի Է: «Ես զուգահեռներ չԷի անցկացնի, որովհետեւ իրադրությունը միանգամայն տարբեր Է, եւ հազիվ թե այստեղ կարելի Է ուղղակի զուգահեռներ անցկացնել»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին: Նրա խոսքով՝ «իհարկե, դեռ պետք Է վերլուծել այդ իրադրությունը (Հայաստանում), մենք շատ ուշադիր հետեւում ենք դրան»: «Այժմ ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ինչ-ինչ ասոցիացիաներ անցկացնելն այստեղ անտեղի Է»,-ընդգծել Է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ հեռախոսազրույցներ չի ունեցել ո՛չ Հայաստանի պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի, ո՛չ Էլ հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Ո՛չ, նախագահը դեռեւս շփումներ չի ունեցել Սարգսյանի կամ Կարապետյանի հետ»,-ասել Է Պեսկովը եւ հիշեցրել, որ ապրիլի 23-ի երեկոյան հեռախոսազրույց Է կայացել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Կարեն Կարապետյանի միջեւ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]