Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թրամփը եւ Մակրոնը կաղնի են «տնկել» Սպիտակ տան բացատում

Թրամփը եւ Մակրոնը կաղնի են «տնկել» Սպիտակ տան բացատում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Էմանուել Մակրոնն ապրիլի 23-ին կաղնի են «տնկել» Սպիտակ տան հարավային բացատում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Առաջին տիկինները չեն օգնել ամուսիններին եւ պարզապես հետեւել են նրանց աշխատանքին: Դրանից հետո Թրամփը եւ Մակրոնը կանանց հետ կեցվածք են ընդունել տնկիի մոտ, որի բարձրությունը շուրջ 1,5 մետր Է: Մակրոնը եւ նրա տիկին Բրիժիտն ԱՄՆ իրենց առաջին պաշտոնական այցի ժամանակ Թրամփին նվիրել են Ֆրանսիայի հյուսիսից բերված մատղաշ կաղնի՝ որպես «երկարաժամկետ հարաբերությունների հորհրդանիշ»:

Էմանունել Մակրոնն ու նրա տիկինն ապրիլի 23-ին սկսել են եռօրյա այցն ԱՄՆ: Ծառը տնկելուց անմիջապես հետո երկու երկրների ղեկավարներն ուղեւորվել են Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կալվածք Վիրջինիայի նահանգում: Ապրիլի 24-ին Թրամփը եւ Մակրոնը բանակցություններ կվարեն Սպիտակ տանը, սպասվում Է, որ բանավեճի կենտրոնում կլինեն իրանական միջուկային ծրագիրը, Եվրամիության երկրների համար պողպատի եւ ալյումինի սակագները, Սիրիայի իրադրությունը եւ Կորեական թերակղզու շուրջն ստեղծված դրությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, Փարիզի կլիմայի համաձայնագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]